Այսօր կրկնվել է երբևէ գրանցված ամենաբարձր ռեկորդային ջերմաստիճանը. Գագիկ Սուրենյան
SocietyԱյսօր Արարատյան դաշտում կրկնվել է այդ տարածքի համար երբևէ գրանված ամենաբարձր ռեկորդային ջերմաստիճանը,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Արարատ քաղաքի հատվածում ցերեկը օդի ջերմաստիճանը հասել է +42.6 աստիճանի:
Նման ցուցանիշ գրանցվել է նաև 1986 թվականի հուլիսի 9-ին, կրկին +42.6 աստիճան: Եթե այսօր նույնիսկ 0.1 աստիճանով օդի ջերմաստիճանը ավելի բարձր լիներ, ապա օդերևութաբանական պատմության մեջ Արարատյան դաշտի համար հուլիսի 29-ը կդառնար ամենաշոգ օրը»,- ասվում է գրառման մեջ: