Դանի Ալվեսը դարձավ երրորդ ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն ակումբային մակարդակով
SportՊՍԺ-ի նորեկ Դանի Ալվեսը, փարիզյան ակումբի կազմում դառնալով Ֆրանսիայի սուպերգավաթակիր, նվաճել է կարիերայի 34-րդ ակումբային տիտղոսը:
Այդ ցուցանիշով բրազիլացի պաշտպանը շրջանցել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, որն ունի 33 տիտղոս: 34-ամյա Ալվեսին գերազանցում են միայն «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար կիսապաշտպան Ռայան Գիգզը (35 տիտղոս) ու ՊՍԺ-ի, «Բարսելոնայի», Ամստերդամի «Այաքսի», իտալական «Ինտերի» նախկին պաշտպան Մաքսվելը (37 տիտղոս):
Դանի Ալվեսն այս ամռանը Թուրինի «Յուվենտուսից» է տեղափոխվել ՊՍԺ, որի կազմում նվաճեց առաջին տիտղոսը: