Էռնեստո Վալվերդե. Բարսելոնան ավելի շատ պահեր ունեցավ, քան Ռեալը
SportԿատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Չեմպիոնների Միջազգային Գավաթի շրջանակում Մադրիդի «Ռեալի» (3:2) հետ կայացած հանդիպման մասին:
Բացի այդ, մասնագետը խոսել է Նեյմարի՝ ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասին:
«Մայամիում շատ բարդ էր խաղալը, հաշվի առնելով ջերմաստիճանն ու խոնավությունը: Կարծում եմ, որ մենք լավ հանդիպում ենք անցկացրել: Թիմը երկու արագ գոլ խփեց, վտանգավոր պահեր ստեղծեց, սակայն օդի խոնավության պատճառով խաղի տեմպն ընկավ:
Անչափ գոհ եմ իմ ֆուտբոլիստներից, որոնք ցանկանում էին իշխել խաղադաշտում: Այո, մենք ինքներս թույլ տվեցինք «Ռեալին» գոլ խփել, սակայն ստեղծեցինք ավելի շատ պահեր, քան մրցակիցը:
Ինչ վերաբերում է Նեյմարին, ես չեմ ցանկանում չարաշահել այդ թեման: Վերջին օրերին ոչինչ չի փոխվել և ներկա պահին մենք տեսնում ենք, որ նա հանդիսանում է «Բարսելոնայի» խաղացող: Հուսով եմ՝ դա կլինի նաև ապագայում»,- Վալվերդեի խոսքն է մեջբերում «Marca»-ն: