Լրագրողները պայքարել են շախմատի թիմային մրցաշարում
Sport«Նարվա» շախմատի դպրոցում անցկացվել է շախմատի առաջին թիմային մրցաշարը ԶԼՄ ներկայացուցիչների միջեւ:
Առաջին տեղը գրավել է «Կաիսա» թիմը (Ռուբեն Մարգարյան, Արա Նալբանդյան, Դավիդ Գալստյան): Երկրորդ տեղում հայտնվել է «Գամբիտ» թիմը (Տիգրան Հովհաննիսյան, Արա Մովսիսյան, Նորայր Շողիկյան), որը 2 միավոր է զիջել առաջատարին: Լավագույն եռյակը եզրափակել է «Չորրորդ իշխանությունը» (Մհեր Ղալեչյան, Արման Գալոյան, Արմեն Խչեյան):
Մրցաշարը տեղի է ունեցել «Նարվա» շախմատի դպրոցի հովանավորությամբ, կազմակերպիչներն էին Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան (նախագահ Տիգրան Հովհաննիսյան) եւ «Նարվա» շախմատի դպրոցը: Մրցաշարն անցկացվել է մեկ օրվա ընթացքում՝ արագ շախմատի կանոնակարգով: Յուրաքանչյուր պարտիայի համար մասնակիցներին հատկացվել է 10-ական րոպե, յուրաքանչյուր քայլի համար՝ 5 վայրկյան հավելումով: