ԵԱ. Հայ հունահռոմեական ոճի ըմբիշները պայքարն ավարտեցին 3 մեդալով
SportԲոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ելույթն ավարտել է 3 բրոնզե մեդալով:
Մրցումային վերջին օրը բրոնզե մեդալակիր է դարձել Սամվել Աղաջանյանը (54 կգ), որը երրորդ տեղի համար գոտեմարտում 7:0 հաշվով հաղթել է բուլղարացի Ցվետան Սիրաշկիին:
Ավելի վաղ բրոնզե մեդալի էին արժանացել նաեւ Հայկ Ասատրյանը (50 կգ) եւ Սարգիս Թադեւոսյանը (69 կգ):
Գառնիկ Հովհաննիսյանը (42 կգ), Ռոբերտ Կարապետյանը (46 կգ), Շանթ Խաչատրյանը (63 կգ), Վահե Պողոսյանը (76 կգ), Տիգրան Համբարձումյանը (85 կգ) հաջող հանդես չէին եկել, իսկ Աշոտ Կիրակոսյանը (58 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 0:7 հաշվով պարտվել էր ադրբեջանցի Հասան Մամանդլիին:
Հիշեցնենք, որ ազատ ոճի Հայաստանի թիմը եւս Սարաեւոյում ելույթն ավարտել էր 3 բրոնզե մեդալով: