Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին սողանք է տեղի ունեցել
SocietyՎրաստանի Կազբեգի շրջանի Կանոբի գյուղի մոտակայքում այսօր առավոտյան սողանք է տեղի ունեցել, հայտնում է Грузия Online-ը:
Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների բաժնի տեղեկության համաձայն՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 110-րդ կիլոմետրին մոտ 150 խորանարդ մետր ծավալով սողանք է տեղի ունեցել:
Հաղորդվում է, որ տրանսպորտի երթևեկությունը միակողմանի վերականգնվել է, տեղում մոբիլիզացվել է համապատասխան տեխնիկան, որն իրականացնում է մաքրման աշխատանքներ: