Սերգեյ Բուլատովն անդրադարձել է Մոսկվայի «Արարատ»-ից հեռանալու պատճառներին
SportՄոսկվայի «Արարատ»-ի արդեն նախկին մարզիչ Սերգեյ Բուլատովն անդրադարձել է մոսկովյան ակումբից հեռանալու պատճառներին: «Ցավում եմ, որ ստիպված եմ ավարտել աշխատանքս այնպիսի ամբիցիոզ ակումբում, ինչպիսին «Արարատ»-ն է: Հայտնվեցին անհաղթահարելի հանգամանքներ, ինչի պատճառով ես օգոստոսի 1-ից չեմ կարող լիովին տրվել աշխատանքիս: Դրա համար էլ ակումբի ղեկավարությանը խնդրեցի բաց թողնել ինձ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ղեկավարությանը նրա համար, որ ընդառաջեցին ինձ: «Արարատ»-ին մաղթում եմ մարզական առաջադրանքների լուծում:
Այսպիսի կազմով թիմն ունակ է հաջողությունների հասնել: Ինձ համար հաճելի էր այս ֆուտբոլային ընտանիքի մասը լինել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ,Բուլատովի խոսքերն է մեջբերել «Արարատ»-ի մամուլի ծառայությունը:
«Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Արկադի Իմերկովը: