Եղանակը Հայաստանում. սպասվում է բարձր ջերմային ֆոն
SocietyՕգոստոսի 1-ից 5-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչեւ +38...+40 աստիճան տաքություն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 1-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում` օգոստոսի 1-5 -ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 3-4-ը կբարձրանա 1-2 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +23+25, ցերեկը՝ +38+39 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +25+30,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +25+30,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +21+23, ցերեկը` +35+37,
Գեղարքունիքում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +25+30,
Լոռիում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +25+30,
Տավուշում՝ գիշերը` +19+24, ցերեկը` +29+34,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +25+30,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +20+23, ցերեկը` +37+39,
Արարատում՝ գիշերը` +20+25, ցերեկը` +38+39,
Արմավիրում՝ գիշերը` +20+25, ցերեկը` +38+39,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +25+30,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +20+25, ցերեկը` +38+39,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +20+25, ցերեկը` +35+38,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +27+29,
Արցախում՝ գիշերը` +20+23, ցերեկը՝ +33+36: