Ինտերը ձեռք է բերել Ֆիորենտինայի կիսապաշտպանին
SportՄիլանի «Ինտերը» հայտարարել է «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Մատիաս Վեսինոյի հետ համաձայնության մասին:
«Մանուշակները» թույլ են տվել 25-ամյա ֆուտբոլիստին բուժզննում անցնել միլանցիների կազմում, որը կվճարի Վեսինոյի հրաժարագինը: «Ինտերն» առաջիկա երկու տարվա ընթացքում կվճարի 24 միլիոն եվրո:
Վաղը Վեսինոն բուժզննում կանցնի և «Ինտերի» հետ կկնքի չորս տարվա պայմանագիր՝ տարեկան 2.5 մլն եվրո աշխատավարձով: