Yerevan, 04.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նշանակում՝ ըստ քսակի հաստության. պատմության ուսուցիչը՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ

Analysis
Վերջերս գյուղնախարար Սերգո Կարապետյանը Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմին է ներկայացրել Ծառայության նորանշանակ պետ Արմեն Հայրապետյանին: Իհարկե, նախկին պետին աշխատանքից ազատելը տեղավորվում էր տրամաբանության շրջանակներում, քանզի ոլորտը տարիներ շարունակ դոփում էր տեղում, որովհետև Աբրամ Բախչագուլյանը ոլորտի մասնագետ չէր, հետևաբար և բնականաբար՝ շատ հարցերում չէր կարող ցուցաբերել մասնագիտական մոտեցումներ: Թվում է, թե հայրենի կառավարությունը վերջապես գիտակցել է ոլորտը ոչ պրոֆեսիոնալ անձանց վստահելու բոլոր մինուսները և Բախչագուլյանին ազատելով՝ որոշել է շտկել սեփական բացթողումը: Եվ վերջապես, այդ պաշտոնին նշանակվել է սննդամթերքի անվտանգության ոլորտի այնպիսի ռահվիրայի, գիգանտի, որի մասնագիտական կարողությունները դուրս են բոլոր կասկածներից: Ծառայության նորանշանակ պետը Սփյուռքի փոխնախարարն էր և... պատմության նախկին ուսուցիչ: Ինքս լինելով պատմաբան՝ պատմական իրադարձությունների շղթայում ինձ անհայտ է մեր թագավորների և Հռոմի կայսրերի կողմից սննդամթերքի անվտանգության ոլորտի այնպիսի ռեֆորմ, որը կարող է ուսանելի լինել 21 դարում, հետևաբար վարկածը, որ պարոն Հայրապետյանը պետք է տեղայնացնի Օգոստոս կայսեր սննդային ռեֆորմները՝ այնքան էլ խելքին մոտ բան չէ: Միգուցե այդ ոլորտում այնքան պատմական իրադարձություններ են տեղի ունեցել, որ Ծառայության նորանշանակ պետը այնտեղ է գործուղվել՝ վերջապես գրելու հիմնաքարային «Պատմություն սննդոց» աշխատությունը. այդ մասին մեր աղբյուրները լռում են: Բայց այն, որ այս նշանակումից հետո ինքս, որպես պատմության նախկին դասախոս, հավակնում եմ ղեկավարել որևէ գինեկոլոգիական կլինիկա՝ կասկածից վեր է: Ի վերջո, տիկնայք և պարոնայք, դուք ի զորու՞ եք կատարել որևէ նշանակում, որը աբսուրդի ժանրից չի լինի: Նույն Հայրապետյանի նշանակումը Սփյուռքի փոխնախարարի պաշտոնում երբեք խնդրահարույց չի եղել, որովհետև անկասկած է, որ երիտասարդ պատմության ուսուցչի համար շատ նորմալ է աշխատել այդ ոլորտում: Եթե նա այդքան անփոխարինելի կադր էր՝ իր կազմակերպչական ունակություններով և անհրաժեշտություն էր առաջացել պաշտոնեական առաջխաղացման՝ նշանակեիք մեկ աստիճան բարձր՝ Սփյուռքի նախարար, որտեղ հնարավորություն կունենար լիարժեքորեն դրսևորելու իր մասնագիտական կարողությունները: Միաժամանակ հասարակությանը կազատեիք տյոտ Հրուշի մշտնջենական ճնշող ներկայությունից: Հայաստանում արդեն պաշտոնի են նշանակում ծայրահեղ անհասկանալի հայեցակարգով: Կամ իշխանության ամենաբարձր էշելոններ են խցկվում իրենց վաղուց սպառած զառամյալ կադրերը, կամ էլ, ասենք, որևէ գինեկոլոգ կարող է նշանակվել հումանիտար մասնագիտությունների գծով որևէ պաշտոնի: Ու մեզ, հասարակ մահկանացուներիս, այդպես էլ անհայտ է մնում, թե կառավարությունը որտեղից է պեղում այդպիսի ունիվերսալ կադրեր, որոնք հարմար են բոլոր տեսակի պաշտոնների համար: Ինչ վերաբերվում է Հայրապետյանի նշանակմանը, ապա դրա իրական դրդապատճառը հայտնի է դառնում, երբ ծանոթանում ենք իր հայտարարագրած գույքին և եկամուտներին: ՀԺ-ի հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ Հայրապետյանն ունի 2 հողամաս, 6 բազմաբնակարան բնակելի շենք և 3 ավտոտնակ, 3 ավտոմեքենա՝ «MERCEDES-BENZ S500L 4 MATIC», «NISSAN TEANA 250XV V6», «TOYOTA RAV 4 2.0 L» մակնիշների: Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 130 մլն դրամ և 700 հազար դոլար, ամբողջը միասին՝ ավելի քան 1 մլն դոլար: Արմեն Հայրապետյանը հայտարարագրել է 8 տեղից ստացված շահաբաժին՝ 65 մլն դրամ և 190 հազար դոլար ընդհանուր արժեքով: Ահա թե ինչպես է փողի քսակը բարձրացնում մարդու հասակը: Ջհանդամ, թե այդ ամենից համապատասխան ոլորտը հետ է շպրտվում ևս մի քանի տարով: Կարևորը՝ նորանշանակների գրպանը «տաք» լինի՝ դրանից բխող հետևանքներով... Վարուժան Բաբաջանյան
Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App