Կրիշտիանու Ռոնալդու. Երբեք չեմ խուսափել հարկեր վճարելուց
SportՄադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ այսօր կայացած դատական նիստից հետո:
«Իսպանիայի հարկային ծառայությունները լիովին տեղեկացված են եկամուտիս մասին, ամբողջ տեղեկությունը տրամադրված է: Երբեք ոչինչ չեմ թաքցրել և չեմ փորձել խուսափել հարկեր վճարելուց:
Միշտ ինքնակամ եմ լրացնում հարկային հաշվետվությունը, քանի որ կարծում եմ՝ բոլորը պետք է վճարեն հարկեր: Հարցրել եմ իմ ֆինանսական խորհրդականներից, որոնք վստահ են, որ ամեն ինչ կարգին է, չեմ ցանկանում խնդիրներ ունենալ»,- հայտնել է Ռոնալդուն: