ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը նահանջել է
SportՀայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը մեկ աստիճան նահանջել է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում: Հայաստանի հավաքականի առաջին համարը զբաղեցնում է 5-րդ տեղը: Արոնյանի անհատական վարկանիշը 2809-ից նվազել է մինչեւ 2799:
Առաջին հնգյակում են աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ամերիկացիներ Ուեսլի Սոն ու Ֆաբիանո Կարուանան եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:
ՖԻԴԵ
1. Մագնուս Կարլսեն (2822, Նորվեգիա), 2. Ուեսլի Սո (2810, ԱՄՆ), 3. Ֆաբիանո Կարուանա (2807, ԱՄՆ), 4. Վլադիմիր Կրամնիկ (2803, Ռուսաստան), 5. Լեւոն Արոնյան (2799, Հայաստան), 6. Շաքրիյար Մամեդյարով (2797, Ադրբեջան), 7. Հիկարու Նակամուրա (2792, ԱՄՆ), 8. Մաքսիմ Վաշյե-Լագրավ (2789, Ֆրանսիա), 9. Ալեքսանդր Գրիշչուկ (2783, Ռուսաստան), 10 Վիշվանաթան Անանդ (2783, Հնդկաստան):