Նավթի համաշխարհային գներն աճում են
EconomicsԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհաին գներն աճ են գրանցում։ Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են վաճառքի տվյալները։
Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI թեթեւ նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0.20 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 50.27 դոլարի։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ սեպտեմբերյան մատակարարումներով, ավելացել են 0.13 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 52.79 դոլարի։