Տոնի Կրոսը վերսկսել է մարզումները «Ռեալի» ընդհանուր խմբում
SportՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը ապաքինվել է ոտնաթաթի վնասվածքից եւ վերկսկսել է մարզումները Արքայական թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է AS-ը: 27-ամյա գերմանացի ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց էր թողել «Ռեալի» նախորդ երկու հանդիպումները:
Ամերիկյան շրջագայության վերջին խաղում «Ռեալը» կմրցի ՄԼՍ-ի աստղերի թիմի հետ հավաքականի հետ:
Իսպանիայի անցած առաջնությունում Կրոսը մասնակցել է 29 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում: