Վթար Երեւան-Մեղրի ավտոճանապարհին
SocietyՕգոստոսի 1-ին, ժամը 08:52-ին ահազանգ է ստացվել, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածում, բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կախվել դեպի ձորը, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան-Մեղրի Մ-4 ավտոճանապարհի 158-րդ կմ-ին «Mitsubishi Canter» մակնիշի 68 AV 068 պետհամարանիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողային հատվածով կախվել դեպի ձորը, առկա է ընկնելու վտանգ:
Փրկարարները ամրացրել են ավտոմեքենան (ֆիքսել են ավտոմեքենայի դիրքը):
Ավտոմեքենան անվտանգ տարածք դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: