Մանչեսթեր Սիթիի հարձակվողն այսօր բուժզննում կանցնի Լեսթերում
Sport«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կելեչի Իհեանաչոն մոտ է «Լեսթեր» տեղափոխվելուն,- գրում է «Goal.com»-ը:
20-ամյա նիգերիացին այսօր բուժզննում կանցնի իր նոր ակումբում: Նշվում է, որ «աղվեսները» Իհեանաչոյի տրանսֆերի դիմաց «քաղաքայիններին» կվճարեն 25 մլն ֆունտ:
Բացի այդ, «Մանչեսթեր Սիթին» հետագայում Իհեանաչոյի տրանսֆերը 35 մլն եվրոյով գնելու իրավունք կունենան: