Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Կարեն Զուրաբյանը նվաճել արծաթե մեդալ
SportՖինլանդիայի Տամպերե քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի ըմբիշ Կարեն Զուրաբյանը նվաճեց արծաթե մեդալ:
50 կգ քաշային կարգի եզրափակիչում Զուրաբյանը գոտեմարտեց ադրբեջանցի Շահին Մուխտարովի հետ:
Մարտի սկզբնամասում հայ ըմբիշը պարտվում էր 1:4, այնուհետև 2,6 հաշիվներով, սակայն կարողացավ հնարքների արդյունքում հաշիվը դարձնել 5:6:
Այդ ժամանակ մեր ընտրանու ըմբիշը կատարեց հնարք, որը մրցավարները երկար քննարկեցին տեսակրկնությունների միջոցով, սակայն այն չհաշվեցին ու ևս մեկ միավոր տրվեց ադրբեջանցի ըմբիշին: Արդյունքում մրցամարտն ավարտվեց 7:5 հաշվով հօգուտ Մուխտարովի:
Աշխարհի երիտասարդական առաջնությունում հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նվաճել են ևս երեք բրոնզե մեդալ: