ՊՍԺ-ի նախագահ. Նեյմարը Բարսելոնայի ֆուտբոլիստ է
SportՖրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Հելաիֆին պատասխանել է լրագրողների հարցերին և խոսել կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի մասին:
«Դրանք միայն խոսակցություններ են: Նեյմարը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է: Մենք կտեսնենք, թե ինչ կլինի ապագայում: ՊՍԺ-ն հարգում է բոլոր գործարքները, որոնք կնքված են այլ ակումբների և իրենց ֆուտբոլիստների միջև:
ՊՍԺ-ի նպատակն է թիմի կազմը համալրել հրաշալի ֆուտբոլիստներով, որոնց ճանաչում է ամբողջ աշխարհը: Դա բարձրացնում է մեր պատիվը:
Ակումբը փնտրում է այնպիսի ֆուտբոլիստների, որոնք կկարողանան օգնել թիմին»,- նախագահի խոսքն է մեջբերում «Marca»-ն: