LFP-ն արգելափակել է Նեյմարի տրանսֆերը ՊՍԺ
Sport«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարի տեղափոխությունը ֆրանսիական ՊՍԺ կարող է չկայանալ Իսպանիայի ֆուտբոլային լիգայի (LFP) խիստ դիրքորոշման պատճառով, հայտնում է Sport.es-ը:
LFP-ի ղեկավարությունը Նեյմարի հոր ու «Բարսելոնայի» միջեւ կոնֆլիկտի պատճառով որոշել է արգելափակել 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագրում ամրագրված 222 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով վաճառքի հնարավորությունը: Նեյմարի հայրն ու գործակալը կատալոնական ակումբից մոտ 26 միլիոն եվրո պետք է ստանար բրազիլացի հարձակվողի՝ մինչեւ 2021 թվականը կնքած նոր պայմանագրի համար: Սակայն կատալոնական ակումբը չի ցանկանում վճարել ամբողջ գումարը, եթե Նեյմարը հեռանա ժամանակից շուտ: Եթե Նեյմարը մնա, «Բարսելոնան» այդ գումարը կփոխանցի նրա հորը, իսկ եթե նա հեռանա, կողմերը, հավանաբար, խնդիրը կլուծեն դատարանի միջոցով:
Բացի այդ, LFP-ի ղեկավար Խավյեր Տեբասը չի հասկանում, թե ինչպես ՊՍԺ-ն կարող է 222 միլիոն եվրոյով գնել Նեյմարին եւ չխախտել ֆինանասկան «ֆեյր-փլեյը»: Այս պահին նրա տրնասֆերն արգելափակված է: