Խոշոր ավտովթար Երևանում. «Վարդանանք » ռեստորանային համալիրի մոտ բախվել են Opel-ն ու «Սանիթեք » ընկերության Hino աղբատարը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է. Կան վիրավորներ
SocietyShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ օգոստոսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ «Վարդանանք » ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Opel մակնիշի 34 QT 584 համարանիշի և «Սանիթեք » ընկերությանը պատկանող, աղբատար Hino մակնիշի 818 OM 61 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդը և մեկ ուղևոր տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, մեկ ուղևոր էլ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Շարունակությունը՝ այստեղ: