Նավթի համաշխարհային գները նվազում են
EconomicsԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, հաղորդում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթեւ նավթի սեպտեմբերի ֆյուչերսները նվազել են 0.92 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 48.71 դոլարի:
Լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսները նվազել են 0.87 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 51.33 դոլարի: