Զիդան. Չեմ կարծում, որ այս իրավիճակը կանդրադառնա Ռոնալդուի վրա
SportՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է, որ հարկերից խուսափելու մեջ մեղադրվող պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտածում է միայն նոր մրցաշրջանին պատրաստվելու մասին: Նախօրեին 32-ամյա ֆուտբոլիստը դատարանում ցուցմունք է տվել հարկերից խուսափելու գործով՝ պատասխանելով Իսպանիայի դատախազության ներկայացրած մեղադրանքին: Պորտուգալիայի հավաքականի ավագը մեղադրվում է 2011-2014 թվականներին 14.7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ:
«Կարեւոր է, որ երեկվա օրն արդեն անցյալում է, եւ ամսի 5-ին Ռոնալդուն կմիանա մեզ: Նա ցանկանում է խաղալ ֆուտբոլ, լինել մեզ հետ եւ մտածում է միայն նոր մրցաշրջանին պատրաստվելու մասին: Չեմ կարծում, որ այս իրավիճակը կանդրադառնա Ռոնալդուի վրա: Ընդհակառակը, նա երջանիկ է, որ արդեն վերապրել է դա»,- ֆրանսիացի մարզիչի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում կայացած ֆուտբոլի Կոնֆեդերացիաների գավաթի 8-րդ խաղարկությունից հետո Ռոնալդուն ստացել էր լրացուցիչ հանգիստ եւ Արքայական ակումբի հետ չի մեկնել ամերիկյան շրջագայությանը: