Հայաստանի երկու ըմբիշ երեկոյան կպայքարեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար
SportՏամպերեում ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մասնակիցներն օգոստոսի 2-ին ավարտում են պայքարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, մրցագորգ մտած Հայաստանի հավաքականի չորս ըմբիշներից երկուսը՝ 55 կգ քաշային Արսեն Հարությունյանը և 66 կգ Գևորգ Մխեյանը, երեկոյան պայքարելու են բրոնզե մեդալի համար:
Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 50 կգ քաշային կարգի եզրափակչում Հայաստանը ներկայացնող Կարեն Զուրաբյանն օգոստոսի մեկին 5:7 հաշվով պարտվել է ադրբեջանցի Շահին Մուխտարովին և դարձել արծաթե մեդալակիր: