Նեյմարն անձնական ինքնաթիռով ուղևորվել է Լոնդոն
SportԿատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարն ուղևորվել է Անգլիա,- գրում է «Sky Sports»-ը:
Լոնդոն ուղևորված 25-ամյա ֆուտբոլիստի նպատակների մասին չի հաղորդվում: Այսօր հայտնի էր դարձել, որ Նեյմարը ցանկանում է լքել «Բարսելոնան» և, ամենայն հավանականությամբ, նա կդառնա ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ:
Ֆրանսիական ակումբը մտադիր է վճարել ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմում է 222 մլն եվրո: Վճարման ընթացքը կկատարվի ակումբի քաթարյան ղեկավարների միջոցով՝ հետագայում ֆինանսական ֆեյր փլեյի հետ խնդիրներ չունենալու համար:
Հնարավոր է նաև, որ Նեյմարը «Մունդիալ-2022»-ի դեսպան լինելու համար ստացած գումարով գնի իր տրանսֆերը «Բարսելոնայից»: