Կոպենհագենը դուրս թողեց Վարդարին Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից
SportՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում մակեդոնական «Վարդարը» հյուրընկալվեց դանիական «Կոպենհագենին» և պարտվեց 1:4 հաշվով:
Մրցող թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր մակեդոնական ակումբի հաղթանակով՝ 1:0:
«Վարդարի» կազմում խաղին մասնակցեցին նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը:
Համբարձումյանը դարձավ գոլային փոխանցման, իսկ Բարսեղյանը՝ ինքնագոլի հեղինակ:
«Կոպենհագեն» - «Վարդար»` 4:1
Գոլերը՝ Գրեգուշ (2), Բարսեղյան (26, ինքնագոլ), Սանտանգեր (75), Սոտիրիու (88, 11 մետրանոց) - Նիկոլով (19)