Մոուրինյո. 200 միլիոն ֆունտը թանկ չէ Նեյմարի համար
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարին, որին ձեռք բերելու համար ֆրանսիական ՊՍԺ-ն վճարելու է 222 միլիոն եվրո (մոտ 200 միլիոն ֆունտ ստերլինգ):
«Երբ մենք 89 միլիոն ֆունտով ձեռք բերեցինք Պոգբային, ես ասացի, որ նա գործարքը թանկ չեղավ մեզ համար: Նեյմարի դեպքում նույն պատմությունն է: Չեմ կարծում, որ 200 միլիոն ֆունտը թանկ է Նեյմարի համար, սակայն այժմ կլինեն 100, 80 եւ 60 ֆունտ արժողությամբ ավելի շատ ֆուտբոլիստներ:
Նեյմարն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է: Կորմեցիոն առումով եւս նա շատ ուժեղ է, եւ ՊՍԺ-ում գիտեն այդ մասին: Այդ պատճառով չեմ կարծում, որ խնդիրը Նեյմարի մեջ է: Խնդիրն այդ գործարքից հետո հետեւանքների մեջ է:
Ինչ վերաբերում է Նեմանյա Մատիչին, ապա նրան ժամանակ է հարկավոր: Մատիչի փորձը, ինտելեկտն ու հանճարեղությունը կայանում է նրանում, թե ինչպես է նա մտածում: Նեմանյան մտածում է ֆուտբոլային: Մենք նրան կօգնենք պատրաստ լինել հնարավորինս շուտ»,- մարզիչի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:
Հիշեցնենք, որ Նեյմարը Պորտուգալիայում բուժզննում է անցնել ՊՍԺ-ի համար եւ արդեն վերադարձել է Բարսելոնա: Օգոստոսի 3-ին կամ 4-ին Բրազիլիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստն կմեկնի Փարիզ, որտեղ ՊՍԺ-ի հետ կկնքի հինգ տարվա պայմանագիր՝ տարեկան 30 միլիոն եվրո մաքուր եկամուտով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն պատրաստ է վճարել բրազիլացու պայմանագրում ամրագրված 222 միլիոն եվրո տրանսֆերային արժեքը: