Թուրքիայում շղթայական ավտովթարի հետեւանքով մի ընտանիքի 6 անդամ է մահացել (ֆոտո)
SocietyԹուրքիայի Քոջաելի քաղաքից դեպ Ստամբուլ գնացող ավտոճանապարհին TIR բեռնատարը կորցրել է կառավարումը, դուրս եկել հանդիպակաց գոտի եւ հարվածել ընթացող մեքենաներին։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ տեղի ունեցած շթղայական վթարի հետեւանքով մահացել են մի ընտանիքի 6 անդամ։
Նշվում է, որ ավտովթարի հետեւանքով մահացած ընտանիքը երկար ժամանակ ապրում էր Գերմանիայում եւ Թուրքիա էր եկել արձակուրդներն անցկացնելու համար։

