Լա Լիգան չի ընդունել Նեյմարի տրանսֆերի գումարը
Sport«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարի տեղափոխությունը ֆրանսիական ՊՍԺ կարող է ձախողվել:
As-ի համաձայն՝ ֆրանսիական ակումբի ներկայացուցիչները ժամանել են իսպանական Լա Լիգայի գրասենյակ, որպեսզի ձեւակերպեն բրազիլացու տրանսֆերի գործարքը 222 միլիոն եվրոյով, սակայն կազմակերպությունը չի գրանցել տրանսֆերը:
Ավելի վաղ Իսպանիայի ֆուտբոլային լիգայի (LFP) ղեկավար Խավյեր Տեբասը հայտարարել էր, որ Նեյմարի տրանսֆերը հնարավոր չէ առանց ֆինանսական «ֆեյր-փլեյը» խախտելու:
Նախօրեին Բրազիլիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստը բուժզննում էր անցել ՊՍԺ-ում, որի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր: Ֆրանսիական ակումբում Նեյմարի շաբաթական աշխատավարձը կկազմի 575 հազար եվրո: 222 միլիոն եվրո տրանսֆերային արժեքն ամրագրված է նրա ու «Բարսելոնայի» միջեւ պայմանագրում: