Տնտեսված 238 մլն դրամը կառավարությունն ուղղում է ճանապարհների նորոգմանը
EconomicsՎերաբաշխում կատարելով ՀՀ 2017 թ. պետբյուջեում՝ գործադիրը որոշել է «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» և «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» ծրագրերով իրականացված գնումների մրցույթների արդյունքում առաջացած 797.7 մլն դրամի տնտեսումների շուրջ 70 տոկոսը՝ 559.5 մլն դրամն ուղղել կառավարության պահուստային ֆոնդ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ տնտեսումների 30 տոկոսը՝ 238.2 մլն դրամը վերաբաշխվում է ճանապարհների առանձին հատվածների անցանելիության ապահովման, նոր այլ օբյեկտների ընթացիկ և միջին նորոգման նպատակով:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը պետք է միջհամայնքային այլընտրանքային ճանապարհների տարբերակներ ներկայացներ, ինչին ի պատասխան նախարար Վահան Մարտիրոսյանը զեկուցեց, որ առաջարկությունները պատրաստ են և այսօր կներկայացվեն: