Ֆրանսիական լիգան իր զարմանք է հայտնել Լա Լիգայի կողմից Նեյմարի տրանսֆերի վճարը չընդունելու կապակցությամբ
SportՖրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան (LFP) հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ իսպանական Լա Լիգա-ի կողմից «Բարսելոնա»-ից Նեյմարին 222 մլն եվրոյով ձեռք բերելու ՊՍԺ-ի վճարն ընդունել հրաժարվելու կապակցությամբ:
LFP-ն պատրաստակամություն է հայտնել ՊՍԺ-ին ցուցաբերել իրավաբանական օգնություն:
« LFP-ն չի հասկանում Լա Լիգայի դիրքորոշումը և զարմացած է Նեյմարի պայմանագրում նշված հրաժարագնով նախատեսված վճարն ընդունել հրաժարվելու կապակցությամբ: Մենք խնդրում ենք Լա Լիգային պահպանել ՖԻՖԱ-ի օրենքները և կատարել սեփական պարտավորությունները: LFP-ն պաշտպանում է ՊՍԺ-ին և հույս ունի, որ Նեյմարը կտեղափոխվի Լիգա-1: Մենք պատրաստ ենք ցուցաբարել իրավաբանական օգնություն ՊՍԺ-ին, որպեսզի Նեյմարի հետ պայմանագիրը ձևակերպվի որքան հնարավոր է արագ»,- ասված է հայտարարության մեջ, որը տեղադրված է LFP-ի պաշտոնական կայքում:
Լա Լիգան իր դիրքորոշումը հիմնավորում է, քանի որ ըստ նրա, փարիզյան ակումբն այդպիսով խախտում է ֆինանսական Fair play-ը: