«Բարսելոնա»-ն պաշտոնապես հայտարարել է Նեյմարի հեռանալու մասին
SportԲրազիլացի հարձակվող Նեյմարն այլևս «Բարսելոնա»-ի հետ կապված չէ պայմանագրային պարտավորություններով:
Այդ մասին հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբի հաշվին փոխանցվել է 222 մլն եվրո, որը նշված է եղել ֆուտբոլիստի պայմանագրում: Այսպիսով, բրազիլացուն այլևս ոչինչ չի խանգարում տեղափոխվել ՊՍԺ:
Ավելի վաղ ֆրանսիական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Նեյմարը բուժզննում է անցել ՊՍԺ տեղափոխվելու համար՝ չնայած «Բարսելոնա»-ի ղեկավարության թույլտվության բացակայությանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Լա Լիգան մերժել է Նեյմարի համար 222 մլն եվրոյի վճարի ընդունումը, սակայն դրանից հետո պաշտոնական հայտարարություն է արել Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան՝ իսպանացի գործընկերների գործելոճի նկատմամբ հայտնելով անհամաձայնություն և ՊՍԺ-ին առաջարկելով իրավաբանական օգնություն: