Yerevan, 20.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Երևան ՏԱՐԱԶֆեստ» 3-րդ փառատոնը կանցկացվի Հյուսիսային պողոտայում

Society

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում արդեն 3-րդ տարին անընդմեջ անցկացվող «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն այս անգամ կանցկացվի մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փառատոնի ծրագրի մանրամասները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, «Տերյան մշակութային կենտրոնի» տնօրեն, դիզայներ Լիլիթ Մելիքյանը, դիզայներ Արամ Նիկոլյանը, ինչպես նաև այս տարի փառատոնին առաջին անգամ մասնակցող դիզայներ Գևորգ Շադոյանը:

Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի փոխանցմամբ «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը տարեցտարի ավելի շատ զբոսաշրջիկներ է գրավում դեպի մայրաքաղաք՝ հնարավորին նպաստելով Երևանի միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը:

«Այս փառատոնը «Երևանյան ամառ» ծրագրի երեք փառատոներից մեկն է, որոնց հիմնական նպատակը միջոցառումային զբոսաշրջության զարգացումն է Երևանում: Մենք ցանկանում ենք Երևանը դարձնել զբոսաշրջային հարթակ՝ ներկայացնելով մայրաքաղաքի բազմաշերտ և հարուստ մշակութային ժառանգությունը: Կարևորում ենք այս տարի «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնի շրջանակում մասնակից այլ ազգերի մշակութային համայնքների, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կազմակերպությունների մասնակցությունը, քանի որ Երևանում կողք-կողքի համերաշխ ապրում ու ստեղծագործում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ», - նշել է Մարիա Բարաղամյանը:

Տուրիզմի բաժնի կողմից իրականացվող «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն այս տարի ևս բաղկացած կլինի երկու հատվածից՝ ցուցահանդես-տոնավաճառ և նորաձևության ցուցադրություն:

«Այս գաղափարը մեծ հետաքրքրություն է առաջացնում թե՛ մեր՝ դիզայներներիս ոլորտում, թե՛ զբոսաշրջության: Այս տարվա փառատոնի շրջանակում ներկայացնելու եմ «Արքայից արքա» հավաքածուն, որը մինչև այս ներկայացվել է միայն փակ ցուցադրությամբ, և սա հիանալի հարթակ է լայն հասարակությանը ներկայացնելու համար: Փառատոնը նաև լավ հարթակ է՝ ներկայացնելու ժամանակակից ժողվարպետներին, նրանց աշխատանքները»,- նշել է դիզայներ Լիլիթ Մելիքյանը:

«Անցած տարի փառատոնն անցկացվեց Արցախում և այն շատ հաջողված էր: Մաղթում եմ, որ «Երևան ՏԱՐԱԶֆեստ»-ը դառնա շրջիկ զբոսաշրջային փառատոն, ինչը հաստատ կնպաստի փառատոնի էլ ավելի մասսայականացմանը, ինչպես նաև այլ քաղաքներում Երևանի դիրքավորմանը որպես զբոսաշրջային, մշակութային քաղաք: Իսկ փառատոնի շրջանակում ներկայացնելու եմ իմ «Այնթափ» հավաքածուն», - նշել է դիզայներ Արամ Նիկոլյանը:

«Առաջին անգամ չէ, որ հրավեր եմ ստանում մասնակցելու այս փառատոնին, սակայն չեմ կարողացել ճանապարհորդությունների պատճառով: Այս տարի վերջապես բախտ վիճակվեց մասնակցելու, և ուրախ եմ, որ «Երևան ՏԱՐԱԶֆեստ»-ի շրջանակում կներկայացնեմ ինչպես շատերին արդեն ծանոթ, այնպես էլ նոր հագուստներ՝ հնի և նորի, զարդանախշերի ու գույների համադրությամբ «Վերածնունդ» հավաքածուն», - նշել է դիզայներ Գևորգ Շադոյանը:

Այս տարի առաջին անգամ փառատոնին կմասնակցեն Հայաստանում Քուվեյթի Պետության, Բելառուսի և Ղազախստանի Հանրապետությունների դեսպանությունների, ինչպես նաև  «Պոլոնիա» Հայաստանի լեհերի միության, «Տևտոնիա» գերմանացիների մշակութային և  «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա ՀԿ-ների ներկայացուցիչները՝ իրենց ազգային տարազների ցուցադրությամբ: Առաջին անգամ փառատոնին կմասնակցեն նաև Տիկնիկների պատկերասրահը, «ՊռեԳոմեշ» հայկական զարդերի ընկերությունը, «Շադոյան» նորաձևության տունը և «Հայկական ապրանքանիշեր» հարթակը:

Փառատոնում, ինչպես և նախորդ տարիներին, ներգրավված են նաև «Տերյան մշակութային կենտրոնը», «Մեգերյան կարպետ» ընկերությունը, Երևանի պատմության թանգարանը, «Հայտիկնիկ» ընկերությունը, «Կենաց տուն» մշակութային ՀԿ-ն, «Անահիտ Սիմոնյան ֆեշն» նորաձևության տունը, անհատ ասեղնագործներ և այլն:

Փառատոնի շրջանակում «Մարաշլյան ֆոտո ատելիեյի» և «Տարազ և արտ» ֆոտոլաբի շնորհիվ բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան լուսանկարվելու տարազով կամ տարազային միջավայրում:

Փառատոնի երկրորդ հատվածում տեղի կունենա դիզայներներ Լիլիթ Մելիքյանի, Արամ Նիկոլյանի և Գևորգ Շադոյանի տարազային և մանրանկարչության բաղադրիչ պարունակող հագուստների հավաքածուների անհատական ցուցադրությունները, որոնք կցուցադրվեն «Ատեքս» նորաձևության կենտրոնի մոդելների կողմից:

«Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը տեղի կունենա օգոստոսի 5-ին՝ ժամը 18:00-22:00-ն Երևանում, Հյուսիսային պողոտայում:

 

 

Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD