Բարսելոնայի նախկին նախագահ. Նեյմարն իրեն Ֆիգուի պես է պահել
SportԿատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը խոսել է թիմի նախկին հարձակվող Նեյմարի մասին:
«Նեյմարն իրեն Ֆիգուի պես է պահել: Նա ծիծաղել է երկրպագուների վրա, սակայն «կուլեները» երբեք չեն տխրում: Չի կարելի մեղադրել «Բարսելոնային» Նեյմարի որոշման համար: Նրանք արել են այն, ինչ կարողացել են:
Նեյմարը հաղթեց նրանց, ինչպես Ֆիգուն` ինձ»,- ասել է Գասպարը «Radio Marca»-ի եթերում:
Հիշեցնենք, որ Նեյմարի ներկայացուցիչներն այսօր «կապտանռնագույններին» վճարել էին ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմում էր 222 մլն եվրո: