Բակո Սահակյանը ներկայացրել է Դատախազության, ԱԱԾ-ի և ՎՊ-ի նորանշանակ ղեկավարներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 30-ին հանդիպումներ է ունեցել վերահսկիչ պալատի, գլխավոր դատախազության եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ եւ ներկայացրել այդ կառույցների նորանշանակ ղեկավարներին: Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ նրանք նոր պաշտոններում կպահպանեն վերոհիշյալ գերատեսչությունների բոլոր դրական ձեռքբերումները և նոր որակ կհաղորդեն աշխատանքներին:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել այս պետական կառույցների նախկին ղեկավարներին' իրենց կատարած աշխատանքի համար, ինչը մեծապես նպաստել է տվյալ գերատեսչությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը: