Այսօր Հայաստանում սպասվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների 6-րդ աստիճան
SocietyԱյսօր՝ օգոստոսի 4-ին հանրապետությունում գրանցվելու է ուլտրամանուշակագույն ճառագայթների 6 ինդեքս, ինչպես և երեկ:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից Նատալյա Բիշարյանը:
Հիշեցնենք, որ համաձայն այս ոլորտի առնչվող հայկական օրենսդրության՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների լրիվ անվտանգ մակարդակը մինչև 5 է:
Ավելորդ ռադիացիայից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս ցերեկային ժամերին 11-ից 17-ը չգտնվել արևի ուղիղ ճառագայթների տակ: