Խճուղային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանը կներկայացնի Հրաչյա Շաբոյանը
SportԴանիայի Հենեկ քաղաքում մեկնարկել է խճուղային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ` Հրաչյա Շաբոյանը: Նա Հայաստանի միակ աշխարհի չեմպիոն Մեսրոպ Շաբոյանի որդին է: Հրաչյան այժմ բնակվում է ԱՄՆ-ում և մարզվում է հոր գլխավորությամբ: Եվրոպայի առաջնությունում Շաբոյանը հանդես կգա խմբակային վազք մրցաձևում (120 կմ):