Չեմպիոնների լիգա. Որակավորման վերջին փուլի զույգերը
SportՇվեյցարական Նյոնում կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման չորրորդ փուլի վիճակահանությունը: Այս փուլի հաղթողները նվաճելու են Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի ուղեգիր:
Չեմպիոնների լիգա, որակավորման չորրորդ փուլ
«Քարաբագ» (Ադրբեջան) - «Կոպենհագեն» (Դանիա)
ԱՊՕԷԼ (Կիպրոս) - «Սլավիա» (Պրահա, Չեխիա)
«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Ռիյեկա» (Խորվաթիա)
«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Աստանա» (Ղազախստան)
«Հապոել Բեր-Շեւա» (Իսրայել) - «Մարիբոր» (Սլովենիա)
«Իստանբուլ Բաշակշեհիր» (Թուրքիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)
«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)
«Նապոլի» (Իտալիա) - «Նիցա» (Ֆրանսիա)
«Հոֆենհայմ» (Գերմանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)
«Սպորտինգ» (Լիսաբոն, Պորտուգալիա) - «Ստյաուա» (Բուխարեստ, Ռումինիա)
Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը
Չեմպիոնների լիգայի որակավորման չորրորդ փուլի առաջին խաղերը կանցկացվեն օգոստոսի 15/16-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց: Չեմպիոնների լիգայի խմբային փուլին մասնակցում են 32 ակումբներ: