ԲՀԿ-ն մտահոգված է Բատկայի ու Պուտինի քաղաքական երկարակեցությամբ
Blog«մարդիկ ուզում են նոր քաղաքական դեմքերով և նոր քաղաքական ուժերով իշխանություն: Առանց ժողովրդի համաձայնության ոչինչ մեր երկրում անել թույլ չենք տալու: Նույն դեմքերով ու նույն մեթոդներով ևս 10 տարի կառավարել չի՛ ստացվելու»:
Այս հայտարարությունն իր մեջ բավականին հետաքրքիր նրբերանգներ է պարունակում: Նախ, ԲՀԿ-ն, անձնական ջերմ հարաբերությունների մեջ է հետխորհրդային երկրների որոշ ղեկավարների՝ մասնավորապես Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ուկրայինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, որոնց իրապես քաղաքականության մեջ նոր դեմքեր չես համարի:
Ավելին, Լուկաշենկոն Բելառուսի «հավերժ նախագահության» հայտ վաղուց է ներկայացրել: Կարող ե՞նք արդյոք Ծառուկյանի այս հայտարարությունը որպես իր վաղեմի ընկերոջն ուղղված մեսիջ դիտել… հարցադրումը հռետորական է:
ԲՀԿ-ն և ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիան», ինչպես նաև ուկրաինական «Ռեգիոնների կուսակցությունը» միջկուսակցական համագործակցության մի շարք պայմանագրեր ունեն, կազմակերպվել են մեծ թվով համատեղ միջազգային ֆորումներ և կոնֆերանսներ:
Հայտնի է՝ Վլադիմիր Պուտինը երկու ժամկետ ղեկավարելուց հետո նշանակվեց վարչապետի պաշտոնում, ապա՝ վերադարձավ նախագահի պաշտոնին: Արդյո՞ք ԲՀԿ-ն խնդիր է տեսնում պարտնյոր կուսակցության լիդերի քաղաքական երկարակեցության հարցում:
Թե ինչ հետևանքներ կունենա ԲՀԿ-ի դիրքորոշային փոփոխությունները ցույց կտա ժամանակը: