Լիվերպուլի կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բաց կթողնի 2 ամիս
SportԱնգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի կիսապաշտպան Ադամ Լալանայի վնասվածքի մասին:
Անգլիայի ազգային հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Audi cup» ընկերական մրցաշարի եզրափակչի` Մադրիդի «Աթլետիկոյի» հետ խաղում:
«Ցավոք, Լալանայի վնասվածքը կստիպի ֆուտբոլիստին շարքից դուրս մնալ մի քանի ամիս: Հնարավոր է` նրան կտեսնենք հոկտեմբերին»,- Կլոպի խոսքն է մեջբերում «մերսիսայդցիների» պաշտոնական կայքը: