Հյու Ջաքմենն արդեն երրորդ անգամ է մաշկի քաղցկեղի դեմ բուժում ստանում,- հաղորդում է Orer.am-ը` հղում անելով CW կայքին: Առաջին անգամ նա սկսել է բուժում ստանալ 2013թ.-ի նոյեմբերից: Ջաքմենի ներկայացուցիչը տեղեկացրել է հասարակությանը, որ նա հիմա արդեն լավ է: Այս հիվանդությունը քաղցկեղի ամենատարածված ձևերից է: Ըստ Մաշկի քաղցկեղի հիմնադրամի` ԱՄՆ-ում ամեն տարի գրեթե 2.8 միլիոն դեպք է ախտորոշվում այս հիվանդությամբ: Իսկ մահացության մակարդակը ավելին է քան 1%: Վերջերս դերասանը կապած դեմքով սելֆի է արել և տեղադրել համացանցում: