Yerevan, 29.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Բանանց-2»-ի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանն առաջընթաց է համարում Առաջին խմբի առաջնությունում նոր թիմերի ներգրավումը

Sport

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունը սպասվում է, որ նոր մրցաշրջանում կանցնի հետաքրքիր պայքարում: Նախորդ մրցաշրջանի համեմատ առաջնությանը կմասնակցի երեք նոր ակումբ՝ Երևանի «Արցախ»-ը, Վանաձորի «Լոռի»-ն և «Ավան Ակադեմիա»-ն: Այսպիսով, առաջնությանը կմասնակցի 10 թիմ՝ ավելին, քան Բարձրագույն խմբի մրցաշարին: Նոր մրցաշրջանից սպասելիքների, առաջնության նախապատրաստական ընթացքի և իր թիմի առջև դրված խնդիրների մասին «Արմենպրես»-ը զրուցել է Առաջին խմբի գործող չեմպիոն Երևանի «Բանանց-2»-ի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի հետ:

-Պարոն Գևորգյան, «Բանանց-2»-ը նախորդ մրցաշրջանում Առաջին խմբի առաջնությունն ավարտեցառաջին տեղումԻ՞նչպես եք գնահատում նոր մրցաշրջանին Ձեր թիմի նախապատրաստությունը և արդյոքայն՝ ինչ ծրագրել էիք, կարողացել եք իրականացել:    

-Նոր մրցաշրջանին սկսել ենք նախապատրաստվել հունիսի 23-ից: Նախորդ մրցաշրջանում չեմպիոն դարձած կազմից որոշ ֆուտբոլիստներ համալրել են մեր ակումբի առաջին թիմի կազմը, ոմանք էլ տեղափոխվել են այլ ակումբներ: Նրանց փոխարեն թիմը համալրել են մեծ թվով 1999, 2000 և 2001 թվականին ծնված խոստումնալից և շնորհալի պատանիներ: Նախապատրաստական փուլի առաջին մասում շեշտը հիմնականում դրել ենք ֆունկցիոնալ պատրաստականության վրա, ապա աշխատել ենք տեխնիկա-տակտիկական ասպեկտը բարելավելու ուղղությամբ: Այս ընթացքում անցկացրել ենք երեք ստուգողական հանդիպում՝ «Ալաշկերտ-2»-ի, «Փյունիկ-2»-ի և «Գանձասար Կապան»-ի հետ: Կարող եմ ասել, որ թիմը պատրաստ է օգոստոսի 7-ից մեկնարկելիք առաջնությանը: Նախապատրաստական փուլի ընթացքում այն՝ ինչ ծրագրել էինք, իրականացրել ենք և պատրաստ մոտենում ենք մրցաշրջանին:  

- Նոր մրցաշրջանում ակումբի ղեկավարության կողմից ի՞նչպիսի խնդիրներ և նպատակներ են դրվել «Բանանց-2»-ի առջև:

-Ղեկավարության կողմից առաջնային խնդիր է դրված որակյալ ֆուտբոլիստ մատակարարել առաջին թիմին, սակայն չեն անտեսվելու նաև խաղային գեղեցիկ ձեռագիրն ու արդյունքը. այդ երկու գործոնները պետք է համադրենք: Ֆուտբոլիստ պատրաստելիս չի կարելի մոռանալ հաղթողի հոգեբանությունը նրա մեջ արմատացնելու կարևորության մասին: Այդ առումով, «Բանանց»-ը մեծ հավակնություններ ունեցող ակումբ է և մեր սաները պետք է պատրաստ լինեն դրանք իրականացնել:  

-Հայտնի էոր Առաջին խմբի այս տարվա առաջնությանը մասնակցելու են նորաստեղծ ակումբներ՝ «Լոռի»-ն, «Արցախ»-ը և «Ավան Ակադեմիա»-նԻ՞նչպես եք գնահատում նոր ակումբների մասնակցություննԱռաջին խմբի առաջնությանը և արդյոք ծանոթ եք նրանց կարողություններին:

-Միանշանակ գովելի է, որ թիմերի քանակն ավելացել է 3-ով, դա արդեն առաջ քայլ է: Առաջնությունն ավելի կհետաքրքրանա, կմեծանա մրցակցությունը: «Արցախ»-ը համալրված է բավականին փորձառու ֆուտբոլիստներով, «Լոռի»-ում, որքանով տեղյակ եմ, հանդես են գալու նույնիսկ լեգեոներներ, իսկ «Ավան Ակադեմիա»-ի կորիզը կազմում են պատանի ֆուտբոլիստներ, որոնցից շատերը հանդես են գալիս իրենց տարիքային հավաքականներում: Մի խոսքով, երեք նոր թիմերն էլ մրցունակ են, իսկ ընդհանուր առմամբ, բոլոր 10 թիմերն էլ ի զորու են հավասար պայքար մղել միմյանց հետ և չէի ցանկանա առանձնացնել որևէ մեկին, այդ թվում՝ մեր թիմին: Այնպես որ, Առաջին խմբի 2017-2018 թթ. մրցաշրջանը բավականին հետաքրքիր է լինելու:     

Ի՞նչպիսին եք տեսնում հայկական ֆուտբոլի ապագան՝ հաշվի առնելով ներկայիս պատանեկան ֆուտբոլի ներուժըԿան արդյո՞ք ֆուտբոլիստներորոնք այսօր հույս են ներշնչումոր առաջիկա տարիներինկունենանք նոր Մխիթարյաններ:

- Արդեն նշեցի, որ ունենք շնորհալի պատանիներ, իսկ կունենանք արդյո՞ք Մխիթարյաններ, թե՝ ոչ, իմ կարծիքով, ճիշտ և համբերատար աշխատանքի շնորհիվ՝ այո: Անհրաժեշտ է հետևողական աշխատանք, որպեսզի ունենանք հաջողություններ: Կարծում եմ, ժամանակի ընթացքում արդյունքները տեսանելի կլինեն:

- Պարոն Գևորգյանունեք մարզչական A կարգի արտոնագիրՊատրաստվո՞ւմ եք առաջիկայում մասնագիտական առաջընթաց ապահովելու  նպատակով մասնակցել Pro  կարգի դասընթացների

-Ունեմ մեծ ցանկություն և եթե մոտ ապագայում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անցկացնի Pro կարգի դասընթացներ, ապա անպայման դրանց կմասնակցեմ: Անհրաժեշտ է մշտապես ավելացնել գիտելիքները և փորձել առավելագույնս համընթաց քայլեր համաշխարհային ֆուտբոլի զարգացումներին:

Արմեն Խաչատրյան

“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote work