«Ես մայրիկ դարձա». ամուսնու անակնկալը՝ Գոհար Ավետիսյանին (ֆոտո)
LifestyleՌուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը երեկ՝ օգոստոսի 4-ին, նշել է ծննդյան տարեդարձը: Ճիշտ է՝ դիմահարդարը ծնվել է հուլիսի 4-ին, սակայն ինչպես ինքն է ասում՝ ամեն ամսվա 4-ին սիրում է տոնել իր ծննդյան տարեդարձները:

Գոհարի Instagram-ից պարզ է դառնում, որ ոճաբանը ծննդյան խնջույքը նշել է ժամանցային վայրերից մեկում՝ ամուսնու եւ ընկերների շրջապատում: Ի դեպ, ամուսինը Գոհարին շնիկ է նվիրել: Ոգեւորված դիմահարդարը իր հետեւորդներին ցուցադրել է նոր ընկերոջն ու խորհուրդ հարցրել.
«Իմ երազանքներից եւս մեկն իրականացավ: Ես մայրիկ դարձա: Իմ հրաշագործը՝ Վահիկն, ինձ ամենաերջանիկն է դարձնում: Օգնեք, որ կողմնորոշվեմ, թե ինչպես անվանեմ նրան»,-գրել է Գոհարը: