Պաշտոնական. Վարդան Պողոսյանը` մակեդոնական Ռաբոտնիչկիի ֆուտբոլիստ
SportՄակեդոնական «Ռաբոտնիչկին» պաշտոնապես հայտարարել է Երևանի «Փյունիկի» նախկին հարձակվող Վարդան Պողոսյանի հետ պայմանագիր կնքելու մասին:
Հայաստանի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի հետ 1 տարվա պայմանագիր է կնքվել` այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երևանյան ակումբը երկկողմ համաձայնությամբ չի երկարաձգել պայմանագիրը թիմի ավագ Վարդան Պողոսյանի հետ:
Հիշեցնենք` Մակեդոնիայի առաջանությունում հանդես են գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանն ու Տիգրան Բարսեղյանը` պաշտպանելով դարձյալ Սկոպյեն ներկայացնող «Վարդարի» գույները: