Էդգար Մալաքյանի գոլը չօգնեց Ստալին հաղթել Կարպատներին
SportՈւկրաինայի առաջնության 4-րդ տուրում «Ստալը» հյուրընկալվեց «Կարպատներին»: Խաղն ավարտվեց տանտերերի կամային հաղթանակով` 3:1:
«Ստալի» միակ գոլը խփեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը, ով մասնակցեց ամբողջ հանդիպմանը և անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը Պանենկայի ոճով:
«Ստալի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Գոռ Մալաքյանը, ով 63-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով:
Այս խաղից հետո Եղիշե Մելիքյանի գլխավորած «Ստալը» նահանջեց մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական: Հիշեցնենք, որ «Ստալն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 12-ին, իսկ մրցակիցը կլինի «Վորսկլան»:
«Կարպատներ»-«Ստալ»` 3:1
Գոլերը` Խուդոբյակ (30), Գոլոդյուկ (64), Դեբելկո (81, 11 մետրանոց) - Մալաքյան (8, 11 մետրանոց)