Լիգա 1. ՊՍԺ-ն երկու անպատասխան գնդակ ուղարկեց Ամյենի դարպասը
SportՖրանսիայի առաջնության մեկնարկային տուրում ՊՍԺ-ն «Պարկ դե Պրենս» ստադիոնում ուժերը չափեց «Ամյենի» հետ և հաղթեց 2:0 հաշվով:
Ունաի Էմերիի գլխավորած թիմը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ամյենի» դարպասը:
Խաղի հաշիվը 42-րդ րոպեին բացեց Էդինսոն Կավանին: Երկրորդ գնդակը խփվեց երկրորդ խաղակեսի վերջնամասում: Գոլով աչքի ընկավ Խավիեր Պաստորեն:
Փարիզյան ակումբի նորեկ, հարձակվող Նեյմարը հայտավորված չէր խաղին և հանդիպմանը հետևում էր մարզադաշտի տրիբունաներից:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Լիգա 1-ի երկրորդ տուրում կհյուրընկալվի «Գենգամին»: Հանդիպումը կկայանա օգոստոսի 13-ին, Երևանի ժամանակով 23:00-ին:
ՊՍԺ-«Ամյեն»` 2:0
Գոլերը` Կավանի (42), Պաստորե (80)