Sinquefield Cup. Լեւոն Արոնյան vs Մաքսիմ Վաշյե-Լագրավ
SportԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարում (Grand Chess Tour-ի երրորդ փուլն է) օգոստոսի 6-ին կանցկացվեն 5-րդ տուրի պարտիաները:
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Տուրի պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22:00-ին:
Հիշեցնենք, որ նախորդ 4 տուրերում Լեւոն Արոնյանը հաղթել էր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին, պարտվել ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանային եւ ոչ ոքի խաղացել ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի ու աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ:
Sinquefield Cup կտեւի մինչեւ օգոստոսի 11-ը, իսկ ամսի 7-ը հանգստյան օր է։
Sinquefield Cup, 5-րդ տուր
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) – Լեւոն Արոնյան (Հայաստան)
Ուեսլի Սո (ԱՄՆ) – Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)
Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) – Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) – Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)