Պաշտոնական. «Փյունիկի» ավագը տեղափոխվեց «Ռաբոտնիչկի»
SportԵրեւանի «Փյունիկի» ավագ Վարդան Պողոսյանը տեղափոխվել է մակեդոնական «Ռաբոտնիչկի», հայտնում է ակումբի կայքը:
25-ամյա հարձակվողը մակեդոնական ակումբի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր, որն ունի եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:
Հայաստանի նախորդ առաջնությունում Պողոսյանը մասնակցել է 27 հանդիպման եւ դարձել 6 գոլի հեղինակ: Հայաստանի հավաքականի թեկնածուի պայմանագիրը «Փյունիկի» հետ ավարտվել էր այս ամռանը, եւ կողմերը որոշել էին չերկարաձգել այն: