Ամբեր Հերդն ու Էլոն Մասկը բաժանվել են. Daily Mail
SportԴերասանուհի Ամբեր Հերդը կրկին դժբախտ սիրային հարաբերությունների մեջ է հայտնվել. նրան թողել է իր միլիարդատեր ընկեր Էլոն Մասկը, գրում է The Daily Mail-ը՝ հիշեցնելով մինչ այդ հայտնի դերասան Ջոնի Դեպի հետ նրա աղմկալի բաժանումը:
Կայքը գրում է, որ 31-ամյա Հերդն իրեն «լքված է զգում» այն բանից հետո, երբ SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիրը որոշել է վերջ դնել մեկ տարի տևած սիրավեպին: Ինչպես հայտնել է լրատվամիջոցի աղբյուրը, «Ամբերի և Էլոնի միջև ամեն ինչ ավարտված է: Դա Էլոնի որոշումն էր»:
Նա ավարտել է հարաբերությունները մեկ շաբաթ առաջ այն բանից հետո, երբ որոշ բաներ է լսել Ամբերի պահվածքի մասին, որը նրան դուր չի եկել:
«Ամբերը կարող է շատ մանիպուլյատիվ և եսասեր լինել: Էլոնը վերադարձել է Լոս Անջելես մինչ Ամբերը Ավստրալիայում բուժում է իր վերքերը»,- ասել է աղբյուրը: