Կոնտե. Ազարի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի ակումբը
Sport«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է թիմի հարձակվող Էդեն Ազարի հնարավոր տեղափոխության մասին շշուկները.
«Ազարն իսկապես հիանալի ֆուտբոլիստ է, բայց ես մարզիչ եմ: Կարող եմ հայտնել իմ կարծիքը, բայց վերջնական որոշումը կկայացնի ակումբը:
Ես ակնկալում եմ, որ նոր մրցաշրջանում ևս Ազարը կխաղա «Չելսիի» կազմում: Այդպիսի ֆուտբոլիստներին կորցնելը ճիշտ չի լինի»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ազարը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»: