Անտոնիո Կոնտե. Զգում եմ, որ այս մրցաշրջանն ամենաբարդն է լինելու իմ կարիերայում
SportԱնգլիայի չեմպիոն Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է նոր մրցաշրջանի մասին:
«Կան շատ պատճառներ, որոնք ինձ թույլ են տալիս մտածել, որ այս մրցաշրջանն ամենաբարդն է լինելու իմ կարիերայում: Ունեմ այդպիսի զգացողություն:
Անգլիայիմ ճնշումը մեծ է: Պրեմյեր լիգան աշխարհի ամենաբարդ առաջնությունն է, քանի որ այստեղ 6 ակումբներ են պայքարում տիտղոսի համար: Միայն մեկը կարող է հաղթել, իսկ եւս երեքը՝ նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր:
Մինչեւ վերջ կպայքարենք չեմպիոնության համար, սակայն դա հեշտ չի լինելու»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է «Չելսիի» կայքը:
Հիշեցնենք, որ «Չելսին» նոր մրցաշրջանի առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 6-ին՝ Անգլիայի Սուպերգավաթի խաղում հանդիպելով երկրի գավաթակիր «Արսենալին»: